Արգելակվել է, կանգ է առել. փորձագետը՝ Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության մասին
Ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում ոչ մի առաքելություն չի կատարել: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման մեջ հայտարարել է ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկը:
«Պետք է անկեղծ ասել, որ Ադրբեջանը հարձակողական գործողությունը նախապես ծրագրել էր ու պատրաստվել: Ինձ թվում է՝ 5 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել նույնիսկ օրվա առաջադրանքները: Նախագահ Իլհամ Ալիևի «ոսկե ժամանակը» բաց է թողնվել, նշանակալի արդյունքներ չկան, չեն գրավել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, ոչ մի խնդիր չի կատարվել»,- ասել է Խոդարյոնոկը:
«Գործողությունն արգելակվել է, կանգ է առել: Ինձ թվում է, որ նույնիսկ նրանց զինամթերքն է վերջանում, և այս պատերազմը կավարտվի ևս 2-3 օրից: