Համացանցում տարածվել է հայերեն լեզվով ևս մի կեղծ տեսանյութ. razm info

keghciq
Ստացել ենք մի տեսագրություն Վրաստանի մասին, որն առաջացրել էր ընթերցողների մտահոգությունը։ Տեսանյութում զինտեխնիկայի շարասյուն է։ Մտահոգություն էր հնչում, որ հնարավոր է «Վրաստանի տարածքով սպառազինություն է ուղարկվում Ադրբեջան»։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ տեսանյութն արվել է ոչ թե Բորժոմիյում, ինչպես հայտնում էր հեղինակը, այլ Ախալցխայում՝ երկաթուղային կայարանի մոտ, որի հարևանությամբ գտնվում է Վրաստանի ԶՈւ «Օրփոլո» զորավարժարանը, որտեղ Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումներն անցկացնում են զորավարժություն։
Բացի այդ, պատկերված տեխնիկան ոչ թե տանկեր են, ինչպես նշվում է տեսանյությում, այլ՝ հրետանային ստորաբաժանում։ Զինտեխնիկայի թվում են՝ 152մմ տրամաչափի «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, ՄՏԼԲ ԶՈւ-23-2-ներ, ղեկավարման մեքենաներ, և, հնարավոր է, նաև ուկրաինական արտադրության «Положение-2» հետախուզական ավտոմատացված ակուստիկ համալիր։
Նշենք նաև, որ թեմային անդրադարձել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ հավաստելով, որ տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։

Ստացել ենք մի տեսագրություն Վրաստանի մասին, որն առաջացրել էր ընթերցողների մտահոգությունը։ Տեսանյութում զինտեխնիկայի…

Опубликовано Razm.Info Пятница, 2 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...