Գանձակի օդանավակայանի կարևորությունը․ ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի օդանավակայանը

Gyanja
Գանձակի օդանավակայանի կարևորությունը․
Որպեսզի առարկայական պատկերացում կազմենք, թե ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի օդանավակայանը, քարտեզով մի քանի փաստի ուշադրություն դարձնենք։
🚀 Դա Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8կմ, ինչը կործանիչների համար վայրկյանների հարց է։
👉Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի մեր տարածքը ապահովեց թշնամու օդային հարձակումների մի փուլից, իհարկե, ոչ ամբողջական։
🚀 Գանձակի օդանավակայանում էին տեղակայված թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք ավերիչ հարվածներ են հասցնում ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերին ու հայկական զինված ուժերին։
👉 Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը նախ հավանաբար ոչնչացրել է թուրքական այդ կործանիչներից մի քանիսը, ապա նրանց զրկել թռիչքներ իրականացնելու հարմար վայրից։ Որպեսզի թուրքերը կարողանան հարվածներ հասցնել մեր դիրքերին, պետք է թռիչքներ կատարեն Ադրբեջանի ավելի հեռու օդանավակայաններից, ինչը հայկական ՀՕՊ-ին հնարավորություն կտա կողմնորոշվելու և ոչնչացնելու թշնամու կործանիչները։
🚀 Թուրքական F-16 կործանիչների թռիչքը կոորդինացվում էր դեռևս Թուրքիային պատկանող Կարս քաղաքի ռադարային կայաններից, քանի որ դա էր ամենամոտը։
👉 Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից։

Գանձակի օդանավակայանի կարևորությունը․Որպեսզի առարկայական պատկերացում կազմենք, թե ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի…

Опубликовано Nairi Hokhikyan Воскресенье, 4 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...