Այս պահին «Օդային տագնապ» ազդանշանի անհրաժեշտություն չկա, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է իրական. Ցոլակյան

tagnap

Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական Օդային տագնապի ազդանշան լինի:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնապես հայտնել է, որ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:

Նա նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

Ստորեւ տեղադրում ենք նաեւ տեսանյութ, թե ինչ պետք է անել  «Օդային տագնապ»-ի դեպքում:

Սիրելի՛ հայրենակիցներ,այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական…

Опубликовано Ֆելիքս Ցոլակյան / Feliks Tsolakyan Воскресенье, 4 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...