Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես, միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում. Լիլիա Շուշանյան

shushanyan
Հարգելինե’րս,
Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես, միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում: Նամակում առաջ եմ քաշել Պատասխանատու ներդրումների սկզբունքը և առաջարկել եմ վերանայել նրանց ներդրումային որոշումները տարբեր նախագծերում՝ ընդգծելով, որ ԱՃԹՆ-ի միջազգային ստանդարտի որդեգրած սկզբունքները պետք է ունենան իրական ազդեցություն:
Նամակում ներկայացրել եմ՝
☑️ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովրդներին, տնտեսությանը և կայունությանը,
☑️ օգտակար հանածոների լավ կառավարումը պետք է նպաստի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացմանը, այնինչ՝ բնական պաշարների ոչ թափանցիկ կառավարումը հանգեցնում է ապօրինի տնտեսական գործողությունների, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, միջազգային կոռուպցիայի աճի,
☑️ հիշեցրել եմ, որ Ադրբերջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհապատասխանելու համար,
☑️ ընկերությունների ուշադրությունն եմ հրավիրել ոչ միայն նմանատիպ երկրներում ներդրումների իրականացման դեպքում գործարար համբավի կրած ռիսկի, այլև այն հիմնարար փաստի վրա, որ բնական ռեսուրսների ոլորտում ներդրումները եկամուտ են գեներացնում ոչ թափանցիկ կառավարության համար. Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ապօրինի տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը,միջազգային կոռուպցիային, ահաբեկչության ֆինանսավորմանը,
☑️ արդյունքում, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում մի երկրի նկատմամբ, որը, միանալով ԱՃԹՆ-ին, ցուցաբերել է առաջնորդություն և վճռականություն՝ ուղղված արագ և հիմնարար բարեփոխումների իրականացմանը՝ արժանանալով ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին և առաջին իսկ Վալիդացիայի արդյունքում ստացավ ամենաբարձր գնահատականը՝ նույն Խորհրդի անդամների հաստատմամբ:
Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդում արդյունահանող ոլորտից ներկայացված են հետևյալ համաշխարհային բիզնես ընկերություններն ու ներդրումային ընկերությունները՝

Chevron,ExxonMobil , Total SA,Equinor ASA, BHP Billiton Foundation Australia, SouthernPerú ,Shell, #BP, #RioTinto ,Anglo American,Trafigura Group, Norwegian Bank Investment Management (#NBIM):

Հարգելինե'րս,Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես,…

Опубликовано Lilia Shushanyan Воскресенье, 4 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...