էլթոն Ջոնը զորակցություն է հայտնել հայերին
Ես այսօր միանում եմ մյուսներին և տեղադրում կարմիր ազդանշան, քանի որ ուզում ենք #PeaceForArmenians՝ Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է անվանի երաժիշտը:
2018-ի մայիսին ես այցելեցի այդ գեղեցիկ երկիրը և ցնցված էի հայ ժողովրդի կողմից իմ հանդեպ ցուցաբերված բարությամբ ու մարդասիրությամբ՝ գրել է Էլթոն Ջոնը:
Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական/թուրքական՝ առանց դրդապատճառի ագրեսիային: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, երկու կողմից էլ կան անիմաստ մահեր:
Հայերը հրաշալի մարդիկ են ու գեղեցիկ մարդիկ են և պատմական երկարատև հալածանքներց հետո արժանի են կայուն խաղաղության՝ եզրափակել է երաժիշտը:
1lurer.am