Թալիշ ակտիվիստներն ասում են՝ մեզ հետ խաղաղությամբ դարեր ապրել են. մենք էլ նրանց հետ պիտի խաղաղ ապրենք. Արթուր Թովմասյան

talish lezgin

Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար հոկտեմբերի 1-ին Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ էր արել Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգին երին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, որ ուծացման եզրին են, բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց, իսկ առաջնագծում հայտնվելու դեպքում փորձել ամեն կերպ խուսափել ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելուց, կամ էլ հանձնվել Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներին։

Այսօր Արցախի միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ասաց, որ թալիշ ակտիվիստները պատասխան հայտարարություններով են հանդես գալիս: «Տեղյակ եք, որ լեզգիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել և ասել, որ իրենց երեխաներին տանում ենք առաջնագիծ և բազմաթիվ զոհեր ունեն, վերջերս նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան նաև թալիշ ակտիվիստները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ատելություն է սերմանում թալիշների հանդեպ, բայց թալիշներն ասում են, որ դարեր շարունակ ապրել են կողք-կողքի մեզ հետ և նշում են, որ ոչ միայն տարածաշրջանում, այլև առհասարակ ոչ մի թշնամի չունեն: Եվ իրենք ուզում են հենց այդ ճանապարհով էլ առաջ գնալ»,-ասաց նա:

Հիշեցնելով Ադրբեջանի տարածքում ապրող բնիկներին ուղղված՝ Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությունը՝ նա ասաց, որ այդ ժողովուրդների հետհայերը խաղաղությամբ են ապրել. «Մենք բարեկամներ ենք և շատ կապեր ունենք, իրենց հետ մենք պետք է խաղաղ ապրենք»: Թովմասյանի խոսքով՝ թեպետ իրենց հայտարարությունն առավել արձագանք է գտել Ռուսաստանում ապրող լեզգիների, թալիշների ու թաթերի, քրդերի մոտ, սակայն Ադրբեջանում էլ այդ տրամադրությունն արդեն ակտիվանում է:

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...