Վրաստանից Հայաստան վառելիքի ներկրման և հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա. դեսպանություն
Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրումը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը՝ հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
«Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։
Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցին արագ լուծում տալու համար։
Միաժամանակ հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,- հայտնում են դեսպանությունից։