Ադրբեջանի ոչնչացված զորամասը 250-300 հոգանոց անձնակազմ ունի. բազան շահագործվել էր 2015-ից. Razminfo

Zoramas

Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։
Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը, Razm.Info-ի տվյալների համաձայն, հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։ Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250–300 հոգի։
Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։
ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։
Կից արբանյակային լուսանկարում հենց այդ բազան է։ Երկրորդ լուսանկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած, տարիներ առաջ բազա այցի ժամանակ։
Թշնամու զորամասի կորդինատները.
40° 5’30.63″N
47° 3’46.02″E

Ձեզ կհետաքրքրի...