Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. պատգամավոր

Konjoryan

«Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. դաշնակցել է տեռորիստների հետ, հրթիռակոծում է եկեղեցիները, հարվածում է քաղաքացիական անձանց և լրագրողներին, օգտագործում է արգելված զենքեր խաղաղ բնակչության դեմ, սեփական որոշումների կայացումը հանձնել է Թուրքիային։
Փաստացի, Ադրբեջան պետություն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարծես թե չկա։ Ադրբեջանը, ավելի ճիշտ՝ Ալիևը, խաղասեղանին է դրել ամեն ինչ։ Ուրեմն, մենք պետք է պատրաստ լինենք ամեն֊ամեն ինչի, լարենք մեր բոլոր֊բոլոր ուժերը, ուս֊ուսի, գլուխ֊գլխի տված մենք պետք է ծնկի բերենք այս ահաբեկիչ բարբարոսական ոհմակին՝ առանց թերագնահատելու դրան։ Թշնամին նենգ է և ամեն ինչի պատրաստ։ Բայց մենք միասնական ենք և ուժեղ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՈՒԺԵՂ։ Եվ մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,- հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում:

Ադրբեջանին այլևս չի մտահոգում սեփական միջազգային հեղինակությունը. դաշնակցել է տեռորիստների հետ, հրթիռակոծում է…

Опубликовано Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan Четверг, 8 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...