ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում Բաքվի հետ բանակցություններ է սկսել. РИА Новости

Jnev

Ժնևում սկսվել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի ժնևյան մասնաճյուղի Ֆրանսիայի համանախագահությունից, հանդիպումն անցկացվում է ՄԱԿ-ի տարածքից դուրս՝ գաղտնի վայրում և դռնփակ ձևաչափով: Բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը:

Ռուսաստանի համանախագահությունից հայտնում են, որ այսօր Ժնև է մեկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Երեկվանից Ժնևում է գտնվում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...