ՀԱՊԿ-ն Հայաստանին ռազմական աջակցություն կտրամադրի երկրի դեմ ագրեսիայի դեպքում

HAPK

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Երբ ռեալ սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի անվտանգության, կայունության, սուվերենության և տարածքային ամբողջականության համար, այդ դեպքում այդ երկիրը իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործի է դրվում միջպետական, այդ թվում՝ արտակարգ կոնսուլտացիաների մեխանիզմը և տրամադրվում է անհրաժեշտ օգնությունը կամ աջակցությունն այդ պետությանը՝ իր դիմումին համապատասխան»,- ասել է Զասը:

Նրա խոսքով՝ երկրորդ նման իրավիճակն ագրեսիան է, այսինքն՝ ռազմական հարձակումը: Զասն ընդգծել է, որ դա դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության անդամ բոլոր պետությունների դեմ, և այդ դեպքում նույնպես  ագրեսիայի օբյեկտ երկրի դիմումի հիման վրա անհապաղ ցուցաբերվում է ցանկացած օգնություն, այդ թվում՝ ռազմական: «Այդպիսի դեպքերում գործադրվում է ՀԱՊԿ արձագանքման ռեժիմը»,- ասել է Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված են այդպիսի անհրաժեշտության դեպքում անդամ երկրներին օգնություն ցուցաբերելու ադեկվատ միջոցառումներ:  

Ձեզ կհետաքրքրի...