ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ

PN naxararner

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում:

Կայքում մասնավորապես նշվում է.

«Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ: Հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակը»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության  մեջ:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...