ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպել է ԱԺ փոխնախագահի հետ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսանկյունից: Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատարի, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները` պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել»,- տեղեկացրել է Սիմոնյանը:
????⬇️Հանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը`…
Опубликовано Alen Simonyan Четверг, 8 октября 2020 г.