ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպել է ԱԺ փոխնախագահի հետ

Simonyani handipumy

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսանկյունից: Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատարի, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները` պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել»,- տեղեկացրել է Սիմոնյանը:

🇦🇲🇷🇺⬇️Հանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը`…

Опубликовано Alen Simonyan Четверг, 8 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...