ՌՀՄ. Սաադաթ Քադիրովան հեռացվել է ՏԱՍՍ-ից

TACC

ՏԱՍՍ-ի դիվանագիտական ​​կառույցների հետ կապերի բաժնի ղեկավար Սաադադ Քադիրովան, ով նախօրեին հայտնի էր դարձել իր այլատյացական հայտարարություններով, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:

«ՏԱՍՍ-ը բարձրունքի վրա է. Սաադաթ Քադիրովան ազատվել է ՏԱՍՍ-ի` դիվանագիտական ​​կառույցների հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնից: Հիմա նա ոչ ոք է եւ անունն է ոչինչ: Չնայած, հաշվի առնելով, որ նա բացահայտորեն Ռուսաստանի դեմ է հանդես գալիս, արդար կլիներ զրկել նրան նաեւ Ռուսաստանի քաղաքացիությունից»,- ասվում է ՌՀՄ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Նշենք, որ Քադիրովային զբաղեցրած պաշտոնից հեռացման պահանջով միջնորդություն էր ստեղծվել:
Հիշեցնենք, որ Սաադաթ Քադիրովան «Ռոսիա 24»-ի եթերում արդարացնում էր հարձակումները Շուշիի եկեղեցու վրա, որի արդյունքում ռուս լրագրողներ էին վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա հիշեցրել էր Պուտինի խոսքերը` «զուգարաններում ահաբեկիչներին սպանելու» մասին, եւ ասել, որ եկեղեցու ուղղությամբ հարվածների պահին զինվորականներն աղոթում էին եկեղեցում, իսկ նրանք բռնազավթողներ են, ուստի եկեղեցու ռմբակոծությունն արդարացված էր…»` փաստացի զուգահեռ անցկացնելով տաճարի եւ զուգարանի միջեւ:

 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...