3.2 մլն դոլար նվիրատվություն՝ Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության դրամահավաքի ընթացքում

Hanganakutyun

 Հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համատեղ կազմակերպել էր հրատապ դրամահավաք՝ օրհասական պահին հայրենիքին աջակցելու և Արցախի դեմ Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական անհետաձգելի օգնություն տրամադրելու նպատակով։

Միջոցառման ընթացքում նվիրաբերվեց 3,239,500 միլիոն դոլար, որից 2,482.273-ն անմիջապես փոխանցվեց «Հայաստան» հիմնադրամին, իսկ մնացյալ գումարը նվիրատուների կողմից կփոխանցվի կարճ ժամանակում։

Համատեղ միջոցառումը հաշված օրերի ընթացքում մեկ հարկի տակ էր հավաքել ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հոգևոր առաջնորդների, քաղաքական, հասարակական, բարեգործական, կրթական կազմակերպությունների ղեկավարների և գործարարների։

Ներկայացուցչական միջոցառումն արտացոլեց «Հայաստան» հիմնադրամի միջոցով հայրենիքին մարդասիրական աջակցության ձեռք մեկնելու՝ ԱՄՆ արևմտյան ափի հայ համայնքի հավաքական պատրաստակամությունը, ինչը պատերազմի առաջին իսկ օրից դրսևորվում է ամբողջ հայ համայնքի շարունակական ֆինանսական մասնակցությամբ։ Հայրենիքին մարդասիրական օգնության ձեռք մեկնելուն ուղղված համատեղ միջոցառումն ինքնին ուղերձ էր՝ ջանքերը շարունակելու և բազմապատկելու անհրաժեշտության շեշտադրմամբ։

Ձեզ կհետաքրքրի...