Հզոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր ու վիրավորներ

Beyrut

Հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք: Բեյրութի խիտ բնակեցված թաղամասում պայթել է վառելիքի տարան: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

Ողբերգության հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Հուժկու պայթյունից վնասվել են բազմաթիվ կառույցներ: Ամենուրեք փլատակներ ու բեկորներ են: Դեպքի վայր ժամանած հրշեջները փորձել են մարել կրակը, որն առաջացել էր պայթյունի հետևանքով:

Ձեզ կհետաքրքրի...