Սիրելի ոչ ռուսաստանաբնակ հայեր, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ… Ուզում եմ մի բան պարզաբանել

Parzabanum
Սիրելի ոչ ռուսաստանաբնակ հայեր, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ…
Ուզում եմ մի բան պարզաբանել։
Մենք ապրում ենք ՌԴ-ում, այստեղ լիովին այլ օրենքներ ու կանոններ են։ Այստեղ օրենքով խստիվ արգելված են ցանկացած տեսակի ցույցերը։ Ուղղակի փողոց դուրս գալ, դրոշակ թափահարեը ոչ մի հարց չի լուծում։ Հակառակը, դա ստեղծում ա խնդիրներ։ Ու կապ չունի ցույց անողը հայ ա թե ռուս, սպիտակամորթ թե սևամորթ։ Սա ԱՄՆ կամ Եվրոպա չի!!! Ես հիմա չեմ քննարկում դա լավ ա թե վատ, սա չի գրառմանս նպատակը։ Ընդունեք ուղղակի որպես փաստ։ Էսպես ա ու վերջ։
Իսկ հիմա բացատրեք խնդրում եմ, մենք ինչ խնդիր պետք ա լուծենք փողոց դուրս գալով? Հանրայնացնել հարցը? ՌԴ-ում մենք դրա կարիքը բացարձակ չունենք։ Ամեն փողոցում, ամեն շենքում, ամեն քաղաքում 1+ հայ է ապրում, ու բոլորն էլ տեղյակ են, թե ինչ ա կատարվում Հայաստանում, մոտենում ու հարցնում են։
Ամենաբարձր ռեյտինգ ունեցող գրեթե բոլոր ալիքներով ամեն օր 2-3 հաղորդում է գնում իրավիճակը ներկայացնելու նպատակով։ Գրեթե բոլորը նայել եմ։ Ամեն ինչ շատ բաց ներկայացնում են։
Հավաքվենք որ օգնություն ուղարկենք Հայաստան?
Դուք անգամ չեք էլ կարող պատկերացնել, թե ՌԴ-ից առաջին իսկ օրից սկսած ինչքան օգնություն է գնացել Հայաստան. տոննաներով ապրանք (հագուստ, բժշկական պարագաներ…), գումար, հարյուրավոր մասնագետներ (ռուսաստանաբնակ հայ բժիշկներ, ռազմական գործի մասնագետներ և այլն):
Եթե ամեն օր էս ամեն ինչը չի հրապարակվում, մարդիկ չեն մտնում օնլայն, սելֆի չեն անում, չեն նշում, թե ինչքան գումար են ուղարկում, ինչ թվեր են ծախսում թեկուզ միայն էտ ուղեբեռների տեղափոխման համար, դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում!!

Ձեզ կհետաքրքրի...