Ղարաբաղում հրադադարը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը. Թուրքիայի ԱԳՆ

Karabaghum

Լեռնային Ղարաբաղում հրադադարը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրի հետ, որն ուժի մեջ է մտել այսօր ժամը 12:00-ին: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: 

«Հայտարարված հրադադարը իրավիճակի կարգավորման առաջին կարևոր քայլն է, սակայն այն չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: 

Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ «Թուրքիան կաջակցի այն որոշումները, որոնց հետ համաձայն է Ադրբեջանը»: 

«Այս ըմբռնումով Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին, ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,-ասվում է հայտարարության մեջ: 

Ձեզ կհետաքրքրի...