ԵԽ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը և ՄԻՊ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը
Եվրոպայի խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցը՝ 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրագործված վայրագությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից: