Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ նախագահ
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ընթացքում այսօր տեղի է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որի արդյունքում Արման Դիլանյանը ընտրվել է ՍԴ նախագահ:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է վեց տարի ժամկետով` առանց նույն պաշտոնին վերընտրվելու իրավունքի: