Թուրքիան իսլամիստ զինյալների և ահաբեկիչների է բերել Ադրբեջան. Արմեն Սարգսյան

turqia

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է հատված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ RT-ին տված հարցազրույցից:
«Թուրքիան իսլամիստ զինյալների և ահաբեկիչների է բերել Ադրբեջան: Իհարկե, ինչպես միշտ Թուրքիան արդարացումներ է բերում իր արարքների համար: Նրանք ասում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն սա չի գործում նոր աշխարհում, քանի որ նրանք էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում, սա նշանակում է, որ պետք է միջամտի՞ ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր ծագի: Գուցե այո, քանզի երբ նայում եմ ժամանակակից Թուրքիային, այդ երկիրը 360 աստիճանով խնդիրներ ունի՝ Եգիպտոսի հետ, ներգրավված է Լիբիայում և այլն:
Երկրորդը, նրանք խոսում են PKK-ի զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, խոսում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի մենք այստեղ ենք պաշտպանելու համար: Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Այդ ժամանակ մի քանի հրետակոծություն, և այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Սակայն անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և` Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և այդ գումարներն օգտագործելով գնել միլիորդավոր դոլարների արժողությամբ զինամթերք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ:
— Գումար և թուրքական աջակցությո՞ւն:
— Այո, գումարի և թուրքական աջակցության միջոցով կարող ես հաղթահարել ցանկացած ժամանակակից պաշտպանական համակարգ, որն ուներ ԼՂ-ն»:
Նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի այսօր:

Հատված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ RT-ին տված հարցազրույցից.- Թուրքիան իսլամիստ զինյալների և ահաբեկիչների…

Опубликовано ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia Понедельник, 12 октября 2020 г.

 

Ձեզ կհետաքրքրի...