Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է հայցը՝ ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելուն
Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը՝ հարցը լսելու համար ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառաբանությամբ, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Պարբերականը մեջբերել է իրավապաշտպան Իտայ Մաքի խոսքերը, ով ասում է, որ կոչ է արել Իսրայելին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին ՝ որպես բարոյական խնդիր, բայց դրանք բավարար ապացույցներ չեն եղել միջնորդություն ներկայացնելու համար:
Հայցը ներկայացրել է ակտիվիստ Էլի Ջոզեֆը։ Վերջինս խնդրի կապակցությամբ հացադուլ է հայտարարել:
Ջոզեֆը ներկայացրել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանի զենքի 60% -ը գալիս է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որ հնարավոր է հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ զենք է տեղափոխվել Ադրբեջան:
Նա նաև ներկայացրել է Amnesty International- ի զեկույցը, որը հաստատում է որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու սարքեր է օգտագործում հայերին սպանելու համար:
Նախօրեին մի խումբ իսրայելացի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:
armradio.am