Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով

Tunyan
❗️❗️ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ❗️❗️
Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով։
Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։
Սիրելի բարեկամներ,
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝
բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ❗️ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ❗️միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։
Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ ❗️ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ամսվա ընթացքում։
❗️Մի կարևոր լրացում։ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵԶ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ։

❗️❗️ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ❗️❗️Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6…

Опубликовано Бабкеном Туняном Пятница, 16 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...