Մայք Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը. Մասիս Մայիլյան

Verahastatec

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է՝ Մայք Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

«Անհրաժեշտ է այնպես անել, որ Թուրքիան դադարի հրահրել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին՝ շարունակելու անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավար պետության դեմ:

Ողջունում ենք, որ պետքարտուղարը հույս է հայտնել, որ հայերը կարողանալու են դիմակայել ադրբեջանցիների գործողություններին: Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ ու կառուցողական դեր կունենա՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանության սպառնալիքը կասեցնելու գործում:
Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտություն է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է Մասիս Մայիլյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյան.«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատել է մեր…

Опубликовано Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs Четверг, 15 октября 2020 г.

Ձեզ կհետաքրքրի...