Ադրբեջանը մերժմամբ է պատասխանում ՌԴ նախաձեռնությանը. վարչապետի խոսնակ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի զինվորականները մեկնել են Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ «Լուրերին» հայտնել է վարչապետի խոսնակը։
Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ Բաքուն, սակայն, չի ուղարկել իր պաշտոնյաներին Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժմամբ պատասխանում Ռուսաստանի նախաձեռնությանը՝ ասել է Հայաստանի վարչապետի խոսակը։