Վալերի Բուայեն արձագանքել է Մակրոնի հասցեին Էրդողանի վիրավորանքներին
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքներին:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ֆրանսիայի նախագահին կրկին վիրավորել է Էրդողանը: Ես խնդրում եմ նոր՝ ուժեղ միջոցներ ձեռնարկել:
Հետ կանչել մեր դեսպանին,
Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից,
ԵՄ մուտք գործելու համար Թուրքիայի հետ բոլոր բանակցությունների ավարտ,
Տնտեսական պատժամիջոցներ»: