Էրդողանի խոսնակը կրկին խոսել է Ղարաբաղի մասին
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ–ադրբեջանական հակամարտությանը։ Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։
Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․
«Դիվանագիտության անվան տակ օկուպացիան շարունակողների ջանքերն ի չիք են լինելու։ Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին թուրք–ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինուժը վարձկան ահաբեկիչների հրոսակախմբերով լայնածավալ հարձակում էր սկսել արցախյան ճակատում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։r
ermenihaber.am