Սիրիացի զինյալը ԼՂ մարտերում մի կերպ է խուսափել սպանվելուց, նրա 11 ընկերը մահացել է

Siriaic

 PanARMENIAN.Net — Սիրիացի զինյալը, որի հետ հարցազրույց էր արել Մերձավոր Արևելքի իր ուսումնասիրություններով հայտնի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը, հոկտեմբերի 25-ին մի կերպ է խուսափել Լեռնային Ղարաբաղի մարտերում սպանվելուց։ Հայկական մեկ կրակից սպանվել է նրա ստորաբաժանման 11 անդամ, մոտ 40-ը՝ վիրավորվել։ Ըստ Ցուրկովի՝ նրանք էլիտար ստորաբաժանումների նախկին զինյալներ են, «թնդանոթի միս»։

Ցուրկովն այդ զինյալին պայմանական անվանում է Աբդել Բասիթ. նա պատմել էր, որ իրենց ուղիղ առաջնագիծ են ուղարկել։

«Իրավիճակը սարսափելի է, սարսափելի է։ Մարտերն ամեն օր են։ Հանգիստ չկա։ Բազմաթիվ տղամարդիկ կորած են և չենք կարողանում գտնել նրանց», — ասել է նա։

Բասիթը Հոմսի գյուղաբնակ շրջաններից է, Ռասթանից։ Նրա խոսքով՝ հայրը պարտքեր ունի, դրա համար ստիպված է եղել Ադրբեջան մեկնել։

Ձեզ կհետաքրքրի...