Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է արգելել «Գորշ գայլերի» գործունեությունն ամբողջ երկրի տարածքում

Gorsh gayler

Թուրք ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեությունն արգելելու հարցը կքննարկվի չորեքշաբթի: Այս մասին հայտնում է lyonmag-ը:

Կառավարությունն առաջարկելու է Ֆրանսիայի ամբողջ տարածքում արգելել ծայրահեղ ազգայնական այդ խմբավորման գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանը։  

Որպես պատճառ նշվում է ազգայնական խմբավորման՝ վերջերս կազմակերպած հայերի նկատմամբ որսը Լիոնի արվարձաններում և ցեղասպանության հուշատախտակի պղծումը Դեսինում, ինչպես նաև այլ հակահայկական քայլերն ամբողջ Ֆրանսիայի տարածքում:

 

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...