Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում կարող են համարվել պատերազմական հանցագործություններ

Hancagorcutyunner

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում պատերազմական հանցագործությունների հետքեր է տեսել՝ հաղորդում է Reuters-ը:

«Լրատվական կազմակերպությունների կողմից տեսանյութերի խորը հետաքննությունը, որում, ինչպես պարզվեց, ադրբեջանական զորքերը առանց դատավարության կամ հետաքննության մահապատժի ենթարկեցին երկու գերեվարված հայերին ռազմական համազգեստով, բացահայտեց համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություն»,- ասել է Բաչելետը՝ նշելով, որ դա Ժնևում կարող է համարվել պատերազմական հանցագործություն: Նա նաև կոչ է արել երկու կողմերին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների և հիվանդանոցների վրա ու մատնանշել է, որ սոցիալական ցանցերում բազմաթիվ կեղծիքներ կան:

Գերագույն հանձնակատարը կրկնել է, որ «ընտրողականության կամ համաչափության սկզբունքի խախտմամբ կատարված հարձակումները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ»:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...