Ալեն Սիմոնյանը ռուս բարձրաստիճան պաշտոնյային է ներկայացրել տեղեկություններ գերեվարված ահաբեկիչների վերաբերյալ

Simonyan

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ տեղի է ունեցել հերթական հեռախոսազրույցը ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ:

«Տեղի ունեցավ հերթական հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, որի ընթացքում ներկայացրի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։

Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից»,- գրել է Սիմոնյանը:

Ձեզ կհետաքրքրի...