Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների թիվը հասել է 2 հազարի. Լավրով
Մեզ, անշուշտ, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավումը։ Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թվաքանակը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն հասնում է երկու հազարի։ Այս թեմային, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 27-ի՝ Վ․ Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանի հեռախոսազրույցի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շփումների ժամանակ։ Մենք համառորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը տարբեր խողովակներով։
[ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով