Իդլիբում Ռուսաստանի ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են տասնյակ թուրքամետ զինյալներ
Նախօրեին ՝ նոյեմբերի 2-ին, Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի: Ինչպես հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը, ավիահարվածը դարձել է ամենամահացու հարձակումներից մեկն Իդլիբում գրեթե ութ ամիս առաջ կնքված հրադադարի պահից ի վեր:
«Սիրիական զինված ընդդիմության» ներկայացուցիչ Յուսեֆ Համուդը նշել է, որ հարձակումը թիրախավորել է ապստամբների կողմից Սիրիայում վերահսկվող վերջին նահանգի` Իդլիբի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ֆայլակ ալ-Շամ» խմբավորման մարզական ճամբարը: Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են ռուսական ավիացիայի կողմից` որպես շարունակություն նախորդ ամսվանից սկսված թուրքամետ գրոհայինների դեմ հարվածների:
Ռուսական հարվածները թուրքամետ զինյալների ուղղությամբ ակտիվացել են վերջիններիս` Հարավային Կովկաս տեղափոխվելու և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում Ադրբեջանին աջակցելու լուրերի ֆոնին:
auroranews.am