Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

Biden

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում նրա հաղթանակի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթել ենք ընտրություններում։ Եվ մենք կպաշտպանենք այդ ընտրությունները»,- հայտարարել է Բոբ Բաուերը։

Նա ընդգծել է, որ դեմոկրատների շտաբում չեն անհանգստանում հանրապետականների թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների կողմից  Գերագույն դատարան հնարավոր դիմելու կապակցությամբ:

Ձեզ կհետաքրքրի...