ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՈՎ .

Zincarayoghner
Սիրելի՛ քաղաքացիներ,
Ըստ գործող օրենքի՝
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎՃԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՈՎ .
1) զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում`
ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին՝ 82.000.000 դրամ,
բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին՝ 70.000.000 դրամ,
գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ 58.000.000 դրամ.
2) առողջությանը պատճառված վնասի հետևանքով՝
ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 82.000.000 դրամ,
բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 70.000.000 դրամ,
գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի առաջին խմբի հաշմանդամության դեպքում` 58.000.000 դրամ,
դ. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 53.000.000 դրամ,
ե. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 41.000.000 դրամ,
զ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 29.000.000 դրամ:
2. Տեղեկացնեմ նաև, որ նշված գումարները վճարվում են հետևյալ պայմաններով.
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գումարից 10.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված գումարից 5.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում,
3. Եթե Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի երեք կամ ավելի՝ 18 տարին չլրացած երեխաներ կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը, ապա սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարվող ամսական հավասար վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 հազար դրամ:

Ձեզ կհետաքրքրի...