Նարիշկինը ներկայացրել է, թե որտեղից է ստացել Արցախի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներկայության տեղեկությունը

Narijkin

 ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցությանը` ընդգծելով, որ իրենք ճշգրիտ տվյալներ են ստացել այդ մասին:

«ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից և առաջին հերթին` Սիրիայից: Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սերգեյ Նարիշկինը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...