Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք. «Bild»- ի թղթակից
Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի լրագրող Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռոնժեյմերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շեշտել է, որ Ալիևը ստում է:
«Bild»-ի լրագրողը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որտեղ վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «ֆեյք նյուզ է»: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «ֆեյք» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով:
Not only BBC knows that the President is telling lies, once again. We were on the ground for two weeks, saw shelling of civilian areas almost every day and every night. @azpresident , there are many many reporters who can prove: You are lying! https://t.co/P1RoDC9FTa
— Paul Ronzheimer (@ronzheimer) November 9, 2020