«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար
Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ տեղադրելով Rolling Stone-ի հրապարակումն այդ մասին:
Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագրությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այսպիսով, խումբը հասույթն ուղղել է Արցախին աջակցելուն:
«Մենք երախտապարտ ենք Արցախի ժողովրդի համար մեր արշավին ձեր անհավատալի աջակցության, մեզ օգնելու համար, որ 600 հազար դոլար նվիրաբերենք Հայաստան համահայկական հիմնադրամին: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված երիտասարդ և ծեր քաղաքացիական անձանց, որոնք տուժել են Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական սարսափելի հանցագործություններից»,- նշված է խմբի խոսքում: