Բայդենի խորհրդականը կոչ է անում Թուրքիայի դեմ իրականացնել համագործակցված քաղաքականություն

sharmuta

Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իր տարածաշրջանում «բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, որոնք մեծ ուշադրություն են պահանջելու» Ջո Բայդենի վարչակարգի համար: Դրանց լուծումը պահանջում է անդրօվկիանոսյան համակարգում: Նման դիտարկում է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խորհրդական Մայքլ Քարփենթերը՝ տեղեկացնում է Ahval-ը:

Թուրքիան «գործում է անպատասխանատու, ագրեսիվ կերպով և խարխլում է այն, ինչ մենք համարում ենք մեր ընդհանուր շահերը»,- ասել է Քարփենթերը:

«Լինի դա Լեռնային Ղարաբաղը, Լիբիան, Էգեյան ծովում ստեղծված լարվածությունը թե Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնումը: Սրանք դաշնակից երկրի գործողություններ չեն»,- նշել է նա:

Վերջին ամիսներին թուրքական զինուժը լայնածավալ զինված հարձակումներ է իրականացրել Սիրիայում և Իրաքում քրդական զինված խմբերի դեմ, միջամտել է Լիբիայում՝ ընդդիմանալով ԱՄԷ-ի հովանավորչությունը վայելող Խալիֆա Հաֆթարին, աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ հետխորհրդային տարածքային վեճում և բախվել Հունաստանի հետ վիճահարույց ծովային սահմանների պատճառով:

Նպատակը Թուրքիային «անկյուն քշելը չէ»՝ պատժամիջոցներ կիրառելով կամ երկիրը տնտեսական կոլապսի հասցնելով: Փոխարենը՝ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները պետք է փնտրեն համակարգված հավասարակշռություն, այդ թվում՝ ուղիներ, որպեսզի Անկարան հնարավորություն ունենա վերադառնալ նախկին հուն:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...