Իրանի հյուսիսարևմտյան հատվածում սպանվել են 3 իրանցի սահմանապահներ

Iran sahman

 Իրանի հյուսիսարևմտյան սահմանին զինված անհայտ անձինք երեք իրանցի սահմանապահների են սպանել՝ տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Պաշտոնական IRNA գործակալությունը հայտնում է, որ երեք սահմանապահները սպանվել են բախման ժամանակ, երբ ահաբեկիչները փորձել են ներթափանցել Թեհրանից 650 կմ հեռավորության վրա գտնվող Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ: Բախումների ժամանակ տուժել է ևս երկու սահմանապահ: Հանցագործները կրել են մեծ կորուստներ:

Արևմտյան Ադրբեջանը սահմանակցում է Իրաքի և Թուրքիայի հետ, սակայն չի նշվում, թե հանցագործները որ երկրից են փորձել հատել Իրանի սահմանը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...