Իրանը թիրախավորել է երկրի հյուսիսարևմտյան սահմանների մոտ գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերը

Iran

 Շաբաթ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը թիրախավորել են Իրանի հյուսիսարևմտյան սահմանների՝ Ադրբեջանի մոտ գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերը:

Հայտարարության մեջ ասված է. «Ազգային անվտանգությունը և հատկապես սահմանամերձ նահանգների ժողովրդի խաղաղության և անվտանգության պահպանումն Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կարմիր գիծն է, և մեր ուժերը այդ կապակցությամբ որևէ սահման չեն ճանաչում»:

Ուրբաթ Իրանի սահմանապահները կանխել էին ահաբեկիչների մուտքը Իրանի տարածք, զոհվել էին երեք իրանցի սահմանապահներ:

Հեղինակ`Սոնա Աղբալյան

Ձեզ կհետաքրքրի...