Ալիևը նշել է, որ մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ

Aliev

 Չնայած ռուսական կողմից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունը հակամարտության երկարատև, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար արդար կարգավորման հիմքեր է ստեղծում՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք գնալ չի կարող:

Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձի ընթացքում:

Նա նշել է, որ մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը և դրանում ամրագրված պայմանավորվածությունների պահումը պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների համար: 

Ձեզ կհետաքրքրի...