ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է․ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ

vanqery

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ կարիք չկա անհանգստանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող քրիստոնեական վանքերի եւ եկեղեցիների հետագա ճակատագրով, քանի որ դրանք համարվում են Ադրբեջանի պատմական ժառանգության մի մասը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նա նշել է, որ մի շարք երկրների ղեկավարներ Արեւմուտքում հետաքրքրվում են, թե ինչ է լինելու ադրբեջանական կողմին անցած տարածքներում գտնվող քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները եւ անհանգստություն են հայտնում այդ կապակվությամբ։ «Թող որեւէ մեկը չանհանգստանա։

Հատկապես Արեւմտյան պետությունների ղեկավարները, որոնք իսլամատյացություն են հրահրում եւ աչք փակում իսլամական սրբավայրերի պղծման դեպքերի վրա, նույնիսկ արդարացնելով նրանց, ովքեր դրանք կատարում են»,- ասել է նա։

Նա նշել է, որ այդ տարածքներում գտնվող բոլոր քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները հանդիսանում են Ադրբեջանի պատմական ժառանգություն եւ պահպանվում պետության կողմից։ Նա նշել է, որ երկու պրավոսլավ եկեղեցի պետության տրամադրած գումարներով արդեն վերանորոգվել է, եւս մեկը՝ վերանորոգման ընթացքի մեջ է։ Միաժամանակ նաեւ՝ Ալիեւը հայտարարել է, որ Արեւմտյան լիդերները թող չխատնվեն Ադրբեջանի ներքին գործերի մեջ։

Ձեզ կհետաքրքրի...