Չավուշօղլուն պնդել է, որ Անկարան կշարունակի սատարել Ադրբեջանին

Chavush
 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Արցախում մարտական գործողություններից հետո իրականացվող դիվանագիտական աշխատանքների և առհասարակ հակամարտությունում Թուրքիայի դերի մասին։ 
«Մենք  զինադադարի պայմանների կատարումը վերահսկելու համար եռակողմ համաձայնագրի 5-րդ կետով ամրագրված Համատեղ կենտրոն հիմնելու նպատակով նոյեմբերի 11-ին Ռուսաստանի հետ առանձին հուշագիր ստորագրեցինք: Հավատում ենք, որ այս պայմանագիրը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով շահավետ է լինելու ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ նույնիսկ Հայաստանի համար»-ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն պնդել է, որ տարածաշրջանում «խաղաղության ու կայունության ճանապարհը Թուրքիայով է անցնում» և Անկարան կշարունակի սատարել Ադրբեջանին: 
Աղբյուր`    Hurriyet  ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...