Հրաժարականը հեշտ կլինի, բայց անպատասխանատու․ Զարեհ Սինանյան

Sinanyan

 Սփյուռքում Հայաստանին և Արցախին օգնելու հերոսական բազմաթիվ դրսևորումներ եղան. մարդիկ մի կողմ դրեցին իրենց կյանքը և լծվեցին հայրենիքի աջակցության գործին:
📍Մենք 100%-ով վստահ ենք, որ Հայաստանի կյանքին սփյուռքի ավելի խորը ներգրավվածությամբ միայն կարող ենք հասնել մեր նպատակներին: Մենք որպես ազգ չափից շատ մեծ ռեսուրս ունենք, սակայն այդ ռեսուրսը դրսում է գտնվում: Այն Հայաստան բերելու համար քաղաքական կամք է պետք:
📍Հրաժարական տալը ամենահեշտ, անպատասխանատու որոշումն է: Հայ մարդը հիմա պետք է մտածի մեկ բան` որն է իր դերը իրավիճակը բարելավելու ճանապարհին:
📍Արցախին օգնելու, այն վերաբնակեցնելու, ոտքի հանելու համար մենք դարձյալ սփյուռքի կարիքն ունենք: Մտածողության 2 ձև կա. կամ փակենք թեման և ոչինչ չանենք, կամ ընդունենք, որ այս ճակատամարտում պարտվեցինք և ավելի լավ պատրաստվենք մյուսին:
📍Պետք է երկխոսել սփյուռքի հետ, նոր օրակարգ ստեղծել և շարժվել առաջ: Շնորհակալություն այն կազմակերպություններին ու անհատներին, որ հետպատերազմյան շրջանու մ չեն կորցրել իրենց սթափությունը և հայրենիքի կողքին են ամեն ձևով:
🔻1in.am-ի հյուրն է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ձեզ կհետաքրքրի...