Իսրայելը այս պատերազմում վճռորոշ դեր է կատարել. Սեմյոն Պեգով

War

 Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին։

Իր եթերի ժամանակ նա հայտնել է, որ Իսրայելը այս պատերազմում վճռորոշ դեր է կատարել և ադրբեջանցիները օդում  լուրջ առավելություն ունեին։

«Նրանք օգնեցին Ադրբեջանին հաղթել, նրանք փորձարկեցին իրենց անօդաչու սարքերը Իրանի սահմանին մոտ։ Այն, որ Թուրքիան Ադրբեջանի աջակցել է, դա պարզ է:

Պեգովը կարծում է, որ Իսրայելն է դարձել հիմնական լոգիստիկ կենտրոնը՝ Հայաստանից Ադրբեջան հետախուզական տվյալների փոխանցման առումով։

Նա հավելել է, որ Արցախը իհարկե տարածքներ է կորցրել, և դա ցավոտ է, սակայն Ադրբեջանն էլ չի հասել այն նպատակներին, որոնք իր առաջ դրել էր․ «45-օրյա պատերազմի ընթացքում տեխնոլոգիապես հագեցած ադրբեջանական բանակը՝ Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ, չի կարողացել հաղթել փոքր հանրապետությանը, որի բանակը զինված էր 90-ականների ստանդարտներով։ Ցամաքում Արցախի ՊԲ-ն ոչնչով չի զիջել Ադրբեջանական բանակին»։

Ձեզ կհետաքրքրի...