Վահան Քերոբյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վահան Քերոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան Քերոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: