Պարզվում է, որ Նիկոլն այն լիդերը չէ, ում կարող ես հետև մտնել ու շահ ունենալ. Հովհանես Ազոյան
Արդեն քանի օր է մտածում էի ու այսօր վերջապես գտա պատասխանը։
Անկախ ամեն ինչից։
Ինչպե՞ս է պատահում, երբ մարդիկ այնքան են սիրում իրենց լիդերին կամ իշխանությանը, որ իրար հերթ չտալով ու արժանապատվությունը կորցրած` պատրաստ են մասնակցել այդ սիրո մրցավազքին։
Ու հանկարծ մի պահ այդ նույն՝ այդքան պաշտելի լիդերը սայթաքի, 1 վայրկյան անց կհոշոտեն, կատեն ու կհայհոյեն ամենակեղտոտ բառերով։
Այդ ի՞նչ սեր է։
…..հը՞……այդ ի՞նչ կեղծ սեր է։
Հետո գտա պատասխանը։
Պարզվում է, որ Նիկոլն այն լիդերը չէ, ում կարող ես հետև մտնել ու շահ ունենալ։ Ու այն լիդերը չէ, ում հայհոյելուց կվախենաս, որ օդերդ կփակեն, բիզնեսդ կխլեն կամ պադյեզդներում կսատկացնեն։
Ցավալի է այս փաստը։
Կեղծ արժեքներն են սպանում մեզ՝ բոլորիիիիս։